Skip to content

Latest commit

 

History

History
16 lines (9 loc) · 6.03 KB

The Birth of Tetris - From Soviet Beginnings to Global Phenomenon.hy.md

File metadata and controls

16 lines (9 loc) · 6.03 KB

Alexey Pajitnov Լուսանկարում «Տետրիս» խաղի ստեղծող Ալեքսեյ Լեոնիդովիչ Պաժիտնովն է որդու հետ

Աշխարհում ամենատարածված խաղերից մեկի՝ ՏԵՏՐԻՍԻ ստեղծման պատմությունը: Ի՞նչ կապ ունի ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Տետրիսի ստեղծման հետ։ Նաև կգտնեք հղումներ, որոնց օգնությամբ կարող եք JavaScript ծրագրավորման լեզվով ստեղծել Տետրիս և խաղալ:

Աշխարհահռչակ Տետրիս խաղը ստեղծվել է 1984 թվականին՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Անատոլի Դորոդնիցինի անվան հաշվողական կենտրոնի գիտաշխատող Ալեքսեյ Պաժիտնովի կողմից։ Անվանումն առաջացել է տետրամինո (տետրամինոն չորս քառակուսիներից բաղկացած երկրաչափական ֆիգուր է) և թենիս բառերից։ Տետրիսի առաջին տարբերակը գրվել է Pascal ծրագրավորման լեզվով՝ սովետական արտադրության «Электроника-60» համակարգչի վրա։

Նորաստեղծ խաղը մեծ ճանաչում է գտնում Մոսկվայում, ապա արևելյան եվրոպայի նախկին սոցիալիստական հանրապետություններում։ Բրիտանական IT-ընկերություններից մեկը գնում է այդ խաղի թողարկման արտոնագիրը։ Սակայն իրավամբ Տետրիսը մեծ հանրաճանաչություն ձեռք է բերում 90-ականների սկզբին, երբ Ճապոնական աշխարհահռչակ “Nintendo” ընկերությունն է գնում խաղի թողարկման արտոնագիրը, և այն ներառում "Nintendo Game Boy" պորտատիվ խաղային կոնսոլների մեջ: Իր ստեղծած խաղի համար Ալեքսեյ Պաժիտնովը ստանում է անձնական համակարգիչ և համեստ վարձատրություն։ Եվ միայն 2007 և հետո նաև 2009 թվականին է նրա վաստակն ըստ արժանվույն գնահատվում, և Պաժիտնովն արժանանում է Game Developers Choice Awards-ի և LARA — Der Deutsche Games Award-ի պատվավոր մրցանակներին։

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Տետրիսի ճյուղավորումներից մեկի՝ Wordtris-ի համահեղինակներից է։ Խաղի նպատակն է կառուցել երեք և ավելի տառերից բաղկացած բառեր, օգտագործելով խաղադաշտի վերևից ընկնող սալիկները։ Բառերը կարող են դասավորված լինել հորիզոնական և ուղղահայաց, և եթե խաղացողին հաջողվի կառուցել "կախարդական բառը", ջրհորը կմաքրվի սալիկներից և խաղացողը կստանա մեծ բոնուս: 2018 թվականին, լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր խաղի ստեղծման նախապատմությունը։ Նա պատմել էր, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում։ Որպես մոդելավորման պարզեցված տարբերակ՝ ստեղծվում է Tetris-Wordtris խաղը։ Սկզբում խաղի թողարկման իրավունքը ձեռք է բերում ամերիկյան IBM ընկերությունը, ապա նաև ճապոնական Nintendo-ն։ Computer Gaming World ամսագիրը (ամբողջապես համակարգչային խաղերի և խաղային ինդուստրիայի լուսաբանմանը նվիրված առաջին ամսագրերից է, հրատարակվել է 1981 - 2006 թվ․) գրում էր, որ Wordtris-ը էլ ավելի հետաքրքրիր, կլանող ու կախվածություն առաջացնող խաղ է, քան դասական տետրիսը։

Այս հղումով կարող եք ծանոթանալ JavaScript ծրագրավորման լեզվով Տետրիսի ստեղծման հետաքրքիր տարբերակի՝ մանրամասն բացատրություններով։

Այստեղ մեկ այլ տարբերակի աղբյուրային կոդն է github-ից։ (Ովքեր github-ից երբևէ չեն օգտվել, ուղղակի կարող են այդ հղումով մտնել, էջի վրա կտեսնեն կանաչ կոճակ, որի վրա գրված է Code: Անհրաժեշտ է քլիք անել այդ կոճակի վրա, և բացված մենյուից ընտրել Download ZIP տարբերակը: Ովքեր ծանոթ են, կարող են ուղղակի git clone անել, ուսումնասիրել, փոխել ըստ իրենց նախասիրության և օգտագործել, ոչ մի լիցենզիա չի պահանջվում, այն ամբողջապես ազատ է ցանկացած տեսակի օգտագործման համար։):

Իսկ սա տետրիսի պաշտոնական կայքն է, այստեղ կարելի է օնլայն խաղալ տետրիս և հետևել տետրիսի հետ կապված բոլոր նորություններին: