Ծրագրավորողների հիմնական տիտղոսներին (Junior, Middle, Senior) ներկայացվող պահանջները կախված IT ընկերություններից, կարող են զգալիորեն տարբերվել։ Որոշ տեղերում հիմնականում հաշվի է առնվում աշխատանքային փորձը և մասնագիտական գիտելիքները, կան ընկերություններ, որտեղ շատ մեծ ուշադրություն է դարձվում նաև այսպես կոչված "soft skills"-ին։
Այս հղումով կարող եք ծանոթանալ դասակարգման մի հետաքրքիր փորձի, որտեղ տրված է յուրաքանչյուր մակարդակի համար անհրաժեշտ գիտելիքների նկարագրությունը։
Այդ աղյուսակի առաջին մակարդակում (Level 1) նկարագրվող հմտությունները և 1-ից 3 տարվա աշխատանքային փորձ ունենալը համապատասխանում է Junior-ի տիտղոսին։ Երկրորդ մակարդակին (Level 2) համապատասխանող և 4-ից 6 տարվա աշխատանքային փորձով՝ համարվում են Middle-ներ։ Երրորդ մակարդակում (Level 3) նկարագրված պահանջներին համապատասխանող և 6+ տարիների աշխատանքային փորձ ունեցող ծրագրավորողն արդեն կարող է հավակնել Senior-ի տիտղոսին։ Կախված ծրագրավորողի ընդունակություններից, աշխատանքային փորձին ներկայացվող պահանջներն իհարկե կարող են փոփոխվել, սրանք միջինացված արդյունքներ են և բազում օրինակներ կան, երբ Senior համարվում են ընդամենը 3 տարվա աշխատանքային փորձ ունենալով: